Մարդիկ այնքան են հավատացել մանաթի կայունության միֆին, որ չեն կարողանում ընկալել ողջ իրականությունը. ադրբեջանցի հոգեբան
Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական հոգեբան Սամիրա Գասիմլին մեկնաբանել է մանաթի կտրուկ արժեզրկումն ու դրա հետևանքով Ադրբեջանում առկա թանկացումները.
«Իմ ծանոթների հետ զրույցի ես հասկացա մեկ բան. բոլորը պահել են շունչները՝ ակնկալելով հրաշք, բոլորի մոտ դեռևս առկա է ինչ-որ հույս, որ իրավիճակը կշտկվի: Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ երկրում:
Քիչ թե շատ իրազեկ, կրթված մարդիկ ինչ-որ չափով պատրաստ էին հանկարծակի նախաճգնաժամային իրավիճակին, որովհետև անկախ տնտեսագետները երկար ժամանակ տագնապ էին հնչեցնում: Սակայն «սև շաբաթը» իսկապես անսպասելի էր բոլորի համար:
Ադրբեջանցիներին ցայժմ թվում է, թե իրավիճակը կայուն է, հուսալիորեն վերահսկվում է իշխանությունների կողմից, նրանք համոզված են, որ նախագահը կդիմի ժողովրդին ու կվերադարձնի մանաթի նախկին փոխարժեքը: Մարդիկ այնքան են հավատացել կայունության մասին միֆին, որ արդեն չեն կարողանում գիտակցել ողջ իրականությունը:
Նրանց կարծիքով՝ երկրում կար ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական կայունություն: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ մարդիկ այժմ սուր զգում են ազգային արժույթի շուրջ ծագած խնդիրները: Չգիտեմ, հավանաբար պետք է տեղի ունենա ևս մեկ ճգնաժամ, որպեսզի ադրբեջանցիները վերջապես հավատան տեղի ունեցածի լրջությանը»:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի բազմաթիվ այն հայտարարություններին, թե մանաթի փոխարժեքը կլինի կայուն՝ Գասիմլին հայտարարել է, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում երկրի քաղաքացիներին, չի հարգում նրանց կարծիքները, իրավունքները.
«Նրանց համար մենք պարզապես մարդկանց կառավարելի ամբոխ ենք: Այո՛, իշխանությունը խաբել է ժողովրդին, պարզապես «գցել» է: Նրանք «խաղում են կրակի հետ»: Ամեն ինչ ունի սահման, այդ թվում նաև Ադրբեջանի ժողովրդի մոտ: Հույսը վաղ թե ուշ մահանում է:
Գնալով ավելի քիչ նկատելի են դառնում այն լավ արժեքները, որոնցով նախկինում օժտված էր մեր ժողովուրդը: Մեր մարդիկ դարձել են դաժան ոչ միայն շրջապատի, այլև՝ իրենց մերձավորների հանդեպ: Յուրաքանչյուրը մտածում է իր մասին, մեզ մոտ գործում են միայն ջունգլիների օրենքները:
Ամենավառ օրինակը «սև շաբաթվա» ընթացքում ձեռնարկատերերի պահվածքն է: Ոչ վաղ անցյալում ռեստորաններին արգելել են հարսանեկան պատվերներ ընդունել առաջին Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ:
Դա լիովին անհեթեթություն է: Ըստ էության, դա նշանակում է քաղաքացիների անձնական կյանքին միջամտություն: Սակայն սոցցանցերի ադրբեջանական սեգմենտը բավական հանգիստ վերաբերվեց այդ արգելքին:
Իշխանությունը գիտեր, թե ինչ է անոմ: Նրանք վստահ էին, որ ոչ ոք չի բողոքի: Սակայն սոցիալական դժգոհությունը ժամանակի հետ հանգեցնում է նրան, որ երկրում ի հայտ է գալիս բողոքավոր մարդկանց ակտիվ զանգված»: