Իրանի հետ հակամարտությունը սպառել է ԱՄՆ զինանոցները. CNN
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը զգալիորեն սպառել է ամերիկյան հրթիռային հիմնական պաշարները և առաջիկա տարիներին մեկ այլ հակամարտության դեպքում երկրում կարող է ստեղծվել զինամթերքի պակասի ռիսկ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով փորձագետներին և Պենտագոնի վերջին ներքին պաշարների գնահատականներին ծանոթ երեք աղբյուրների։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատերազմի յոթ շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ծախսել է իր Precision Strike հրթիռների պաշարների առնվազն 45%-ը, բալիստիկ թիրախները որսալու համար նախատեսված Terminal High Altitude Area Defense (THAAD) հրթիռների առնվազն կեսը և Patriot հրթիռների համակարգի գրեթե 50%-ը։ Այս գնահատականները ներառված են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նոր վերլուծության մեջ և, CNN-ի աղբյուրների համաձայն, ընդհանուր առմամբ համապատասխանում են Պենտագոնի գաղտնի տվյալներին։
Ավելին, հեռուստաալիքը հաղորդում է, որ ԱՄՆ-ն սպառել է իր Tomahawk թևավոր հրթիռների պաշարների մոտ 30%-ը, JASSM հեռահար դասի հրթիռների ավելի քան 20%-ը և SM-3 և SM-6 հրթիռների մոտ 20%-ը։ CSIS փորձագետների և CNN-ի աղբյուրների կարծիքով, այս զինանոցներից մի քանիսը համալրելու համար կպահանջվի երեքից հինգ տարի, նույնիսկ հաշվի առնելով այս տարի ստորագրված արտադրության ընդլայնման պայմանագրերը։



