Մենք չենք քննարկում Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը. Զուրաբ Աբաշիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ներկա դրությամբ չի քննարկվում Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը.

«Մենք դա համարում ենք ռուս-վրացական երկաթուղի, և եթե սկսենք մտածել դրա վերակենդանացման մասին, ապա առաջին հերթին պետք է լուծել քաղաքական խնդիրները, որովհետև դա պարզապես հաղորդակցային ուղու վերականգնում չէ»:

Աբաշիձեն հայտարարել է, որ ծանոթ չէ Վրաստանից Չեչնիայի տարածքով Ռուսաստան երկաթուղի կառուցելու պլանների մասին: Սրանից առաջ այդպիսի հնարավորության մասին հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, եթե միայն այն ծառայի Աբխազական հակամարտության կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728