ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն օրակարգում չէ. Զուրաբ Աբաշիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը մոտ ժամանակներս չի գտնվի օրակարգում և այդ կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունը չափազանցված է:

Աբաշիձեն չափազանցված է համարում նաև Վրաստանում տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի տեղակայման հետ կապված Ռուսաստանի մտավախությունները:

Նա ընդգծել է, որ այդ ծրագիրն իրականացվել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որին մասնակից է նաև Ռուսաստանը: Աբաշիձեն հայտարարել է, որ դա ոչ թե ՆԱՏՕ-ի բազա է, այլ՝ համեստ ուսումնա-մարզական կենտրոն՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե քանի սպա կսովորի այնտեղ:

Տեսանյութեր

Լրահոս