
«Իսլամական պետության» զինյալները Սիրիայի հյուսիսում առևանգել են 90 քրիստոնյայի

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի հյուսիսում առևանգել են 90 քրիստոնյայի: Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալ-Հասակե քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած տարածքում: Այդ անձանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:
ՄԱԿ-ն ԻՊ-ին մեղադրել է առանձին էթնիկ ու կրոնական խմբերի դեմ նպատակամղված բռնություններ գործադրելու մեջ: ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ ԻՊ-ի գործողությունները հավասարազոր են ցեղասպանության: Քրիստոնյաները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 5 տոկոսը: