Ահաբեկիչները Սիրիայի Համա նահանգում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն են իրականացրել
«Ջեբխատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն են իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի Տեերմալյա բնակավայրում, հայտնում է սիրիական լրատվական Champress պորտալը:
Champress-ի աղբյուրների տվյալով՝ սպանությունները տեղի են ունեցել մզկիթի հարևանությամբ գտնվող հրապարակում: Ահաբեկիչների նպատակն էր մեղադրել սիրիական բանակին խաղաղ բնակիչների ոչնչացման, մզկիթների ու տների ավերման մեջ: Սպանված քաղաքացիների թիվը չի նշվում:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, ՍԱՆԱ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայի բանակը չի գրոհում բնակավայրերը, որտեղ կան քաղաքացիական անձինք, ու որ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են «Ջեբխատ ան-Նուսրան» ու ու նրա դաշնակիցները:
Հիշեցնենք, որ Սիրիայի բանակն այսօր առավոտյան լայնամասշտաբ օպերացիա է սկսել Հոմս նահանգում:
Վերջին տվյալների համաձայն՝ ազատագրվել է երկու բնակավայր:
Տեերմալյա բնակավայրում ոչնչացվել է մոտ 20 ահաբեկիչ: