Բաժիններ՝

Անկարայի դատարանն արգելում է թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել Անկարայի ահաբեկչության մասին

Անկարայի դատարանը երեկ որոշում է կայացրել արգելել թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում է «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում, ռադիոյում ու սոցցանցերում ու համացանցում ԶԼՄ-ների բոլոր տեսակի քննադատական ու նմանատիպ այլ հրապարակումներին»:

Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ, դրա մասին տեղեկացվել են թուրքական բոլոր լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները:

Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը:
Պայթյունների հետևանքով զոհվել է 97 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս