Իրանը մտադիր է Հայաստանում հողմակայաններ կառուցել
«Սադիդ» արդյունաբերական խումբը մտադիր է Հայաստանում հողմակայաններ կառուցել: Այսօր հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ ընկերության զարգացման գծով ղեկավար Ա.Հ. Կավեհը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործընկերների հետ քամով աշխատող կայանի համար արդեն 4 տուրբիններ են ուղարկել Հայաստան:
Ըստ նրա՝ նախատեսվում է առաջիկա 2 տարում տուրբինների թիվն ավելացնել ևս 70 հատով՝ մոտ 50 մեգավատ հզորությամբ. «Համաձայնություններ ունենք երկու պետությունների միջև, սպասում ենք, որ մեզ աջակցեն, որովհետև մեր ընկերությունը սեփական է և կարիք կա, որ երկու երկրների՝ թե՛ իրանական, թե՛ հայկական կառավարություններն էլ աջակցեն: Մենք հովանավորներ ունենք դրսից ներդրումների համար, ուզում ենք, որ օրենքներով օգնեն մեզ, որ կարողանանք ծրագիրն իրականացնել»: