Բաժիններ՝

Կոմայի մեջ գտնվող Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու արյան մեջ հայտնաբերել են կոկաինի ու «վիագրայի» հետքեր

NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմի նախկին կինը՝ ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը ստիպված կլինի որոշումներ կայացնել կոմայի մեջ հայտնված նախկին ամուսնու առողջական վիճակի վերաբերյալ, հայտնում է CNN-ը:

Աղբյուրի խոսքով՝ Քլոյեն ստիպված կլինի կարևոր որոշումներ կայացնել, քանի որ զույգի ամուսնալուծության գործընթացը դեռ պաշտոնապես չի ավարտվել: Համաձայն փաստաթղթերի՝ Քլոեն դեռ մարզիկի կինն է համարվում:

Հիշեցնենք, որ Օդոմը երեկ հայտնաբերվել է Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում: Ավելի ուշ նրա արյան անալիզը ցույց է տվել կոկաինի ու կենսաբանական ակտիվ հավելումների հետքեր՝ նախատեսված սեքսուալ ակտիվության ավելացման համար:

Նշենք, որ հասարակաց տան սեփականատերը հայտնել է, որ բասկետբոլիստը 1 շիշ կոնյակ է խմել ու ընդունել պոտենցիան խթանող միջոցներ, սակայն հաստատության աշխատակիցներից ոչ ոք չի նկատել նրա կողմից թմրանյութի օգտագործման փաստ:

Ներկայում բասկետբոլիստը գտնվում է կոմայի մեջ, նրա վիճակը չափազանց ծանր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս