ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար
ԱՄՆ-ն մի խումբ երկրների առաջարկում է միանալ նոր միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցումը վերսկսելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պետքարտուղարության հեռագրին։
«Այս նախաձեռնությունը, որն ստացել է «Ազատ նավագնացության ծովային կոալիցիա» անվանումը, ներկայացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ապրիլի 28-ին դեսպանատներին ուղարկված ներքին հեռագրում։ Դրանում ամերիկացի դիվանագետներին կոչ է արվում հորդորել օտարերկրյա կառավարություններին միանալ նախաձեռնությանը», – հաղորդում է հրատարակությունը։
Հեռագրի համաձայն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ նոր կոալիցիան տեղեկատվություն կփոխանակի, կհամակարգի դիվանագիտական ջանքերը և կապահովի պատժամիջոցների պահպանումը։
Ենթադրվում է, որ առաքելությունը համատեղ կիրականացվի Պետքարտուղարության և ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ծովային շրջափակումն արդյունավետ է, և որ ինքը մտադիր չէ վերացնել այն՝ մինչև կողմերը համաձայնության չգան իրանական միջուկային խնդրի շուրջ։



