Բաժիններ՝

Իսրայելի բանակը Կրետեի ափերի մոտ կալանել է Գազա ուղղևորվող «Սումուդ» նավատորմը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Կրետեի ափերի մոտ սկսել է նավերի կալանումը, որոնք «Սումուդ» նավատորմի կազմում ուղևորվում էին Գազայի հատվածի ափ: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նավատորմի ակտիվիստներն ապրիլի 30-ին հայտարարել են, որ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերի վրա, վնասել շարժիչները և կապի սարքերը՝ փորձելով ստիպել նրանց փոխել ուղղությունը։

Իսրայելի ռազմական ուժերի միջամտությունը տեղի է ունեցել Հունաստանի մոտ գտնվող միջազգային ջրերում։ Ակտիվիստները X-ում գրառման մեջ «անօրինական գործողություն» են որակել իսրայելական կողմի քայլերը։

Այս պահին հայտնի չէ կալանված նավերի թիվը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալել են 175 մարդու ավելի քան 20 նավակներից։

«Մոտավորապես 175 ակտիվիստ ավելի քան 20 նավակներից… այժմ խաղաղ ճանապարհով շարժվում են դեպի Իսրայել», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նշել է, որ իսրայելցի զինվորները գործել են «պրոֆեսիոնալիզմով և վճռականությամբ»՝ կանգնեցնելով «սադրիչ նավատորմը», նախքան այն կհասներ Իսրայելի ջրեր։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելը ձերբակալել է բոլոր ակտիվիստներին, որոնք գտնվում էին կալանված նավերի վրա և տեղափոխել նրանց իսրայելական նավեր, թե որոշ ակտիվիստներ մնացել են ծովում։

Ակտիվիստների խումբը հայտարարել է, որ շարունակում է հանձնառու լինել նավարկել Գազա՝ օգնություն հասցնելու պաղեստինցի ժողովրդին և ցույց տալու նրանց ծանր վիճակը, ինչը Իրանի պատերազմից հետո միջազգային առաջնահերթություններից դուրս է մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930