Բաժիններ՝

ԱՄՆ-ն դիտարկում է Մերձավոր Արևելքում հիպերձայնային հրթիռներ տեղակայելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պահանջել է Մերձավոր Արևելք տեղափոխել Dark Eagle հիպերձայնային հրթիռը՝ Իրանին հնարավոր հարվածի համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։

Աղբյուրի խոսքով, սրա վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Եթե պահանջին հավանություն տրվի, դա կդառնա ամերիկյան հիպերձայնային հրթիռի առաջին տեղակայումը, չնայած այն բանին, որ այն դեռ լիովին պատրաստ չէ մարտական կիրառման համար։

Dark Eagle-ը «երկիր-երկիր» դասի զենք է։ Հրթիռի գործողության հեռահարությունը գնահատվում է առնվազն 2,5 հազար կիլոմետր։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն երկարաձգեց Թեհրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։ Ապրիլի 27-ին Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդեց, որ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է երկխոսությունը շարունակելու եռափուլ բանաձև։ Առաջին փուլի թեման կդառնա պատերազմի դադարեցումը և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից հրաժարվելու երաշխիքներ ստանալը։

Այնուհետև Վաշինգտոնն ու Թեհրանը կքննարկեն, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը հակամարտության ավարտից հետո։ Երրորդ փուլին անցնելը, որը կապված է Իրանի միջուկային ծրագրի քննարկման հետ, անհնար կլինի առանց առաջին և երկրորդ կետերի շուրջ համաձայնության։

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, Թրամփը և նրա թիմը թերահավատորեն են վերաբերվել Հորմուզի նեղուցը բացելու և միջուկային թեմայի շուրջ երկխոսությունը հետաձգելու գաղափարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930