Բաժիններ՝

«Դա հուսահատության ճիչ է». Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու չի ցանկացել ընդունել Մեդվեդևին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Այդ կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը «հուսահատության ճիչ» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ քննարկել Սիրիայում ռազմական համագործակցության հարցերը, հայտնում է korrespondent.net-ը:

«Ինձ համար անսպասելի չէր նախագահ Պուտինի պատրաստակամությունը՝ իր կառավարության ղեկավարին ԱՄՆ ուղարկել, որպեսզի նա փորձի ստանալ մեր աջակցությունն իր միակողմանի օպերացիայի համար, սակայն մենք դա չենք անի»,- հայտարարել է Էռնեստը, որի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը կողջուներ Ռուսաստանի ավանդը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարի միջազգային արշավին:

«Սակայն Ռուսաստանը գործում է սեփական պլաններով»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը, որը պլանավորում էր քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոորդինացիայի հարցերը:

«Մեզ (Միացյալ Նահանգների կողմից) ասվել է, որ Մոսկվա (ամերիկյան) պատվիրակություն ուղարկել չի ստացվի ու ռուսական պատվիրակությանն էլ Վաշինգտոնում ընդունել նույնպես չի ստացվում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալվ ՌԴ Պետդումայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս