ԱՄՆ-ում ծնողները եկեղեցում սպանել են մեղքերը խոստովանել չցանկացող որդուն
Եկեղեցու հավատացյալները մի քանի ժամ ծեծել են երկու պատանիների Նյու Յորք նահանգի Նյու Հարթֆորդ քաղաքի եկեղեցում՝ նրանց ստիպելով խոստովանություն անել:
Ծեծի հետևանքով 19-ամյա պատանին մահացել է, իսկ նրա 17-ամյա եղբայրը՝ ստացել լուրջ վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես մամլո ասուլիս ժամանակ հայտնել են իրավապահները, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, երբ եղբայրները հրավիրվել են անհատական զրույցի՝ քննարկելու իրենց «հոգևոր վիճակը»:
«Երկու եղբայրներն են մի քանի ժամ ենթարկվել են ֆիզիկական պատժի՝ հույսով, թե կխոստովանեն իրենց մեղքերը ու ներողություն կխնդրեն»,- հայտնել է Նյու Հարթֆորդի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ինսերան:
Ոստիկանները սկսեցին հետաքննությունն այն բանից հետո, երբ ծնողներն իրենց ավագ որդուն տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:
Դեռահասների ծնողները կալանավորվել են, նրանց առաջադրվել է սպանության մեղադրանք, իսկ եկեղեցու 4 այլ հավատացյալ, այդ թվում՝ սպանված տղայի ավագ քույրը, կալանավորվել են ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանքով: