Այսօր Աստանայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստ
Այսօր Աստանայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է 22 հարց:
Դրանք հիմնականում վերաբերելու են ԱՊՀ անդամ երկրների գործունեության հիմնական ուղղություններին, հայտնում է APA-ն:
Արտգործնախարարները կքննարկեն բազմապլանային համագործակցության հետագա զարգացման խնդիրներն ու ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական կոորդինացիայի խորացման հարցերը:
Բացի այդ՝ նախարարները կքննարկեն նախագծեր, որոնք ուղղված կլինեն մարդասիրական ու իրավապահ ոլորտներում համագործակցության խորացմանը:
Նիստի ընթացքում ենթադրվում է, որ ԱԳՆ ղեկավարները հավանության կարժանացնեն մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության կոնցեպցիայի նախագծերը:
Նիստի ժամանակ կքննարկվեն նաև բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման ոլորտում համագործակցության խորացման հարցեր:
Նիստի արդյունքում հավանության արժանացած փաստաթղթերը կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ու պետությունների ղեկավարների խորհրդին:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա վաղը Աստանայում: