Բաժիններ՝

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ։

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոներին։ Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։

Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Բելառուսի 16 քաղաքացի։ Զելենսկին նրանց նկատմամբ կիրառել է 16 տեսակի սահմանափակող միջոց, այդ թվում՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, պաշտոնական այցերի չեղարկում, առևտրային գործունեության դադարեցում և Ուկրաինայի պետական ​​պարգևների ընդմիշտ չեղարկում։

Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Գայդուկևիչը «ստոր քայլ» է անվանել Զելենսկու կողմից Լուկաշենկոյի որդիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930