Բաժիններ՝

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ապրիլի 30-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որի հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, վիրավորվել՝ 13-ը։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Զոհերը գրանցվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիբշիթ, Թուլ և Հարուֆ գյուղաքաղաքներում։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ շարժման անդամները Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա են թիրախավորել։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ապրիլի 29-ին «Հեզբոլլահ»-ի հինգ զինյալի է ոչնչացրել, որոնք մոտեցել էին Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ռազմական դիրքերին։

Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ի կեսգիշերին, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 2576-ի, իսկ վիրավորներինը՝ 7962-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930