Բաժիններ՝

Թբիլիսիում իր աշխատանքն է սկսել «Մետաքսի ճանապարհ» ֆորումը

Հոկտեմբերի 15-16-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվում է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը, որը հրավիրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն:

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության տեղեկություններով՝ միջազգային խոշոր միջոցառման կազմակերպիչը Վրաստանի կառավարությունն է, համակազմակերպիչը՝ Չինաստանը, գործընկերը՝ Զարգացման ասիական բանկը (ADB):
Վրացական կողմից ֆորումի կազմակերպիչն է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունն ու ԱԳՆ-ն:

Թբիլիսյան ֆորումին մասնակցում է շուրջ 30 երկրի կառավարության ներկայացուցիչ (Հայաստան, Ադրբեջան, Չինաստան, ԱՄԷ, Թուրքիա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Աֆղանստան, Սլովենիա, Հունգարիա, Իտալիա, Չեխիա, Ղազախստան), այդ թվում՝ փոխվարչապետեր, նախարարներ, ինչպես նաև 20 միջազգային, ֆինանսական ու դոնորական կազմակերպություններ:

Միջոցառմանը մասնակցում են նաև բիզնես-ոլորտի ներկայացուցիչներ տարբեր պետություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031