Բաժիններ՝

Իրանը ցուցադրել է հրթիռների արտադրության ստորերկրյա գործարանները

Իրանը ցուցադրել է հրթիռների արտադրության իր ստորերկրյա գործարանները: Լուսանկարները հրապարակված են FARS գործակալության կայքում:

Գործակալությունը հայտնում է, որ լուսանկարները տրամադրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կողմից ու նկարահանված են այդպիսի կենտրոններից մեկում, որը գտնվում է 500 մետր գետնի տակ:

CRRQppNW8AApGbp

Այդ կենտրոնի գտնվելու վայրը, ինչպես նաև դրանց ընդանուր թիվը չի նշվում: Լուսանկարներից մեկում երևում է հրթիռը, որի ֆոնին, ամենայն հավանականությամբ, կեցվածք է ընդունում 7 մարդուց բաղկացած հաշվարկը: FARS գործակալությունը հայտնում է, որ լուսանկարի վրա պատկերված են Qadr ու Shahab հրթիռները:

CRRQpmLWEAAm2Rr

Լուսանկարչական շարքը հրապարակվել է մի քանի օր այն բանից հետո, երբ Իրանը հայտնեց, որ հաջողությամբ փորձարկվել են նոր սերնդի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք ստացել են Emad անվանումը: Փորձարկման մանրամասները չեն հրապարակվել:

CRRQpaoWIAAjaiz

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս