Ուկրաինայի կառավարությունը մորատորիում է սահմանում ռուսական 3,582 մլրդ դոլարի եվրապարտատոմսերի պարտքի վրա, որը թողարկվել էր 2013 թվականի վերջին 3 մլրդ դոլարի չափով:
Համաշխարհային բանկը (ՀԲ) Իրաքին ֆինանսական օգնություն կտրամադրի 1,2 մլրդ դոլարի չափով, ասվում է կազմակերպության կայքում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հնարավոր փոխհամաձայնության գալը Եվրամիության վերակազմավորման հարցի շուրջ:
Արժույթի միջազգային դատարանի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդին ֆրանսիական դատարան են հրավիրել երկրի իշխանությունների կողմից 400 մլն դոլարի փոխհատուցման վճարի գործի շրջանակում, որը տրվել է Բեռնար Տապին այն ժամանակ, երբ նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը:
Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ էր քաշել Անկարան «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շրջանակում: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» ապագայի մասին դեռ վաղ է խոսելը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Հունաստանի Սալոնիկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը:
Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Մոսկվան պատրաստ է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուն անցումային քաղաքական պրոցեսի շրջանակում:
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը, դեկտեմբերի 16-ին զոհվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության շարքային Յուսիֆով Էլնուր Շովքեթ օղլուն:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սկսվել է Սիրիայում թուրքական կործանիչների կողմից խոցված «Սու-24» ինքնաթիռի սև արկղերում պարունակվող տեղեկության վերծանումը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ իր արժանապատվությունը ոտնահարող մեղադրանքների պատճառով:
Թվում է, թե Ուկրաինայի դեմ գործողություններում Ռուսաստանին վերահսկելու փորձերը տապալվեցին, այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի դեմ օդային հարվածներ սկսելով, բարձրացրեց Մոսկվայի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրականացրել են վերջին 5 ամսում առաջին լուրջ ռազմական օպերացիան Իրաքում, հայտնում է BBC-ն:
«Նախագահ Իլհամ Ալիեւն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը», – ավելացրել է Հագլանդը:
«ՀՀ իշխանությունների նախաձեռնած փոփոխությունը գրավիչ տարբերակ է։ Նախ` այն կօգնի միապետական իմիջից փոքր-ինչ ազատվել։ Խորհրդարանական և նախագահական երկու ձևական ընտրություններ անցկացնելու փոխարեն` կլինի միայն մեկը»։
«Հայկական դրամը կհայտնվի ուժեղ ճմշման տակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկմանը, ՌԴ-ի արժույթի շուկայում հնարավոր խուճապին և դրա ազդեցությանը ՀՀ արժույթի շուկայում տիրող իրավիճակի վրա:
«Անձնապես կարծում եմ, որ սիրիական հակամարտությունը ոչ թե ավելի բարդացնում են, այլ լուծման և ելքի միջոց են փնտրում, որն ընդունելի լինի հանրային կարծիքի և ընդհանուր քաղաքականության համար»,- ասում է Հալեպում գործող Հալեպի Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամլո ասուլիսը, որը տևեց մի քանի ժամ: ՌԴ նախագահի ասուլիսը լուսաբանելու համար հավատարմագրվել էին ռեկորդային թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ 1390 մարդ:
Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 8-րդ երեխան լույս աշխարհ է գալիս հակամարտության գոտում, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խորհուրդների էլ յոլա կգնա:
Այսօր կայացած ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները՝ կախված ռուսական խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, համարում է «թշնամական ակտ»:
Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր ընտանիքի մասին՝ պատմելով դուստրերի մասին: Միաժամանակ, նա նշել է, որ չի խոսելու մանրամասների մասին, քանի որ իր նկատառումներն ունի այդ հարցի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բացասական է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին:
Նյու Յորքում ոսկերչական խանութի տեղափոխման ժամանակ բեռնակիրներն անպետք են համարել ոչնչով աչքի չընկնող արկղերը, որտեղ գտնվել են 5 մլն դոլար արժողությամբ զարդեր ու դեն են նետել դրանք:
Լեհ ընդդիմադիր պատգամավոր Միխալ Շչերբային տուգանել են սահմանված ժամանակի չարաշահման համար, որը նրան հատկացվել էր խորհրդարանում ելույթի համար, հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:
Ռուսաստանը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն փոխել դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ, տեղեկացնում է Interfax-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոսկովյան ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե միանշանակ պնդել, թե ինչ դեր է խաղացել ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրայում թուրքական F-16-ի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հարցում, չի կարելի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ 1 տարի առաջ Ռուսաստանում կանխատեսումները կառուցվել են 1 բարելի դիմաց 100 դոլարի պարագայում, իսկ ներկայում նավթի 1 բարելն արժե 38 դոլար: