Ուկրաինան մորատորիում է սահմանել ռուսական գրեթե 3 մլրդ դոլար պարտքի վրա
Ուկրաինայի կառավարությունը մորատորիում է սահմանում ռուսական 3,582 մլրդ դոլարի եվրապարտատոմսերի պարտքի վրա, որը թողարկվել էր 2013 թվականի վերջին 3 մլրդ դոլարի չափով: Այս մասին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Այսօրվանից 3 մլրդ 582 միլիոն ընդհանուր գումարով պարտքի վճարումը՝ հօգուտ ռուսական կողմի, կասեցվում է մինչև վերակազմավորման մեր առաջարկները կամ համապատասխան դատական որոշումը»,- ասել է Յացենյուկը:
«Մենք պատրաստ ենք դատական գործընթացի ռուսական կողմի հետ»,- ընդգծել է վերջինս:
Նախօրեին Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հայտնել էին, թե Ուկրաինան դեկտեմբերի 20-ին չի կարող մարել նախնական պայմաններով 3 մլրդ դոլարի եվրապարտատոմսերը: