Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է. զեկույց

«Türk-İş» արհմիության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիաjում կյանքի արժեքը շարունակել է կտրուկ աճել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ չորս հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության համար սովի շեմը (միայն սննդի ծախսերը) հասել է 34.586 լիրայի (թուրքական արժույթ) (765$), իսկ աղքատության շեմը (հիմնական կարիքների ծախսերը)՝ 112.660 լիրայի (2.493$)։ Միայնակ աշխատողի նվազագույն կյանքի ծախսն էլ կազմել է 44.802 լիրա (991$)։

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ սննդի ամսական գնաճն ապրիլին ավելացել է 5.47%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է մոտ 43.9%։ Փորձագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031