Բաժիններ՝

Սկսվում է խոցված «Սու-24»-ի սև արկղերի վերծանումը. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սկսվել է Սիրիայում թուրքական կործանիչների կողմից խոցված «Սու-24» ինքնաթիռի սև արկղերում պարունակվող տեղեկության վերծանումը: Այս մասին տեղեկացնում է LIfeNews-ը:

Ինչպես նշված է գերատեսչության կայքում, դեկտեմբերի 18-ին Միջպետական ավիացիոն կոմիտեում կսկսվի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցը՝ կապված ինքնաթիռի բորտային ինքնագրերի վերծանման հետ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել էր այդ ինքնագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դեկտեմբերի 8-ին: Պուտինը հանձնարարել էր ռուս մասնագետներին համագործակցել միջազգային փորձագետների հետ, որոնք կօգնեն վերծանել ինքնագրի տվյալները:

Պուտինը հայտարարել էր, որ անկախ այն բանից, թե ինչ տվյալներ հնարավոր կլինի ստանալ վերծանումից հետո, Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները չեն փոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս