Պուտինի ասուլիսի ամենահետաքրքիր ու վառ դրվագները՝ մեկ ֆոտոշարքում
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամլո ասուլիսը, որը տևեց մի քանի ժամ: ՌԴ նախագահի ասուլիսը լուսաբանելու համար հավատարմագրվել էին ռեկորդային թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ 1390 մարդ:
Պուտինի 11-րդ ասուլիսը տևեց 3 ժամ 7 րոպե ու վերջին տարիների ասուլիսների համեմատ կարճ տևեց, քանի որ նախորդ ասուլիսները տևում էին ավելի քան 4 ժամ: Ամենաերկար ասուլիսը տեղի էր ունեցել 2008 թվականին: Այդ ժամանակ ասուլիսը տևել էր 4 ժամ 40 րոպե:
2015թ. դեկտեմբերի 17-ի ասուլիսի ընթացքում Պուտինը հասցրեց պատասխանել 44 հարցի: Հարցերի մեծ մասը վերաբերում էին սոցիալական խնդիրների, Ռուսաստանի տնտեսական վիճակին, ՌԴ-ի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Սիրիայում ՌԴ ավիացիայի ծավալած գործունեությանն ու Թուրքիայի, Ուկրաինայի հետ լարված հարաբերություններին:
Մամլո ասուլիսն անցկացվում էր Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում:
Ասուլիսն այս տարի աչքի ընկավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ստեղծագործական մոտեցումներով՝ կրեատիվ ազդագրերով, կարգախոսներով ու հագուկապով:
Ստորև ներկայացնենք ասուլիսի ամենավառ դրվագները:
Լուսանկարներից մեկում պատկերված է հաղորդավարուհի, կալանավորի հագուստ հագած Քսենյա Սոբչակը: