Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարի անձը, ով իրեն անվանում է Նեֆյոդով: Պարզվում է, որ նա ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է, գրում է ուկրաինական news.liga.net կայքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է երկրում կրակի դադարեցման մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ժնևում ՄԱԿ-ի բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիին:
2015թ. 11 ամսում Եվրամիության արտաքին սահմաններն անօրինական կերպով հատել է 1,55 մլն մարդ, ասվում է ԵՄ սահմանների պահպանության Frontex գործակալության հաղորդագրության մեջ:
Բարսելոնի դատարանը իսպանացի ճանաչված օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել խարդախության ու հարկերը չվճարելու մեջ:
Երկուշաբթի Բրյուսելում վերսկսվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Սկսվել են տնտեսական ու ֆինանսական քաղաքականության մասին թիվ 17 տեխնիկական կետի քննարկումները, հայտնում է euronews.com-ը:
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ապագայում Չինաստանում կկատարեն տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների շնորհանդեսը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևին:
Թուրք պատգամավոր Էրեն Էրդեմը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Թուրքիայի միջոցով ստացել են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները թունավոր զարին տեսակի նյութի արտադրման համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը խորհրդատվություն է անցկացրել պաշտպանության նախարարության, Պետդեպի, հետախուզական ծառայությունների ու ազգային անվտանգության մարմինների հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում պայքարի ռազմավարություն մշակելու համար: Խորհրդակցությունից հետո Օբաման հանդես է եկել լրագրողների առաջ, հայտնում է euronews.com-ը:
Հնդկաստանի Մադխյան-Պրադեշ նահանգում 15 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսի՝ կամրջից գետն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
1 տարում Հյուսիսային Կովկասում հաջողվել է ոչնչացնել 156 զինյալի, ներառյալ՝ խմբերի 36 ղեկավարների: Այս մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։
Հարյուրավոր մարդիկ, որոնք ապաստան են հայցել Նորվեգիայում, իրենց իրենց բջջայիններում ունեցել են մահապատիժների տեսարաններով լուսանկարներ ու տեսագրություններ, հայտնում է նորվեգական Nettavisen.no լրատվական պորտալը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մոսկվա՝ բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում հույս ունի մերձեցնել Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ադրբեջանում ստեղծվել են Պետական նվտանգության ու Արտաքին հետախուզության ծառայություններ, հայտնում է Trend-ը:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փորձագետները հայտարարել են, որ պարզել են պայթուցիկի տեսակը, որի օգնությամբ իրականացվել է ահաբեկչությունը Եգիպտոսում կործանված ռուսական Airbus А321 ինքնաթիռում: Ինչպես գրում է «Կոմերսանտը», դա եղել է պլաստիտ, որը տեղադրվել է ուղևորներից մեկի նստատեղի տակ:
Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սպառնացել է իրեն Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից կոռուպցիայի մեղադրանքներին ի պատասխան՝ նրա դեմքին ջուր է լցրել: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում:
Երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ.22:00-ի սահմաններում, Պրեսնենսկի շրջանում գտնվող «Էլեմենտ» բար-սրճարանի մուտքի մոտ կռիվ է ծագել տղամարդկանց երկու խմբի միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կսկսվեն երկրի նոր Սահմանադրության շուրջ քննարկումները, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի ղեկավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել երկիր ժամանող ներգաղթյալների թիվը կրճատելու ուղղությամբ, հայտնում է գերմանական ZDF պարբերականը:
Ընդդիմադիր պատգամավորները Կոսովոյի խորհրդարանի նիստի ժամանակ արցունքաբեր գազ են օգտագործել, հայտնում է Associated Press-ը:
Թուրքիան մտադիր է ամրապնդել Իրաքի հյուսիսում գտնվող իր ռազմական կոնտինգենտը, մասնավորապես, Անկարան ուղարկել է օգնական ուժեր, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Սիրիական կառավարական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական «Մարջ ալ-Սուլթան» օդանավակայանի նկատմամբ:
Երկու զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել այս հանգստյան օրերին Գերմանիայում՝ փախստականների ճամբարներում, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է վնասվածք, հայտնում է Bild-ը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ «սահմաններ ունի» այն «չափազանցություններից» հետո, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել այս հանգստյան օրերին երկու երկրների նավերի միջև տեղի ունեցած դեպքից հետո:
Պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայում 20 կին է երկրում անցկացված ընտրությունների արդյունքում պաշտոն զբաղեցնելու տեղական ինքնակառավարման մարմիններում, հայտնում է AP-ն՝ հղում կատարելով ձայների հաշվարկի վերջնական արդյունքներին:
Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունը, որը պատասխանատու է սննդի անվտանգության համար, թույլատրել է Ռուսաստանին վերսկսել ավելի քան 1 տարի առաջ թռչնագրիպի պատճառով դադարեցված թռչնամսի մատակարարումները, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը կսահմանափակի իր աշխատանքը՝ կապված «անվտանգության հնարավոր սպառնալիքների հետ», հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով հյուպատոսության իր աղբյուրներին:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել է սուրբ մեծ իշխան Դանիլ Մոսկվացու III աստիճանի շքանշան՝ Դուբրովկայում սուրբ Կիրիլի ու Մեթոդիոսի անվան տաճարի շինարարության հարցում ունեցած ավանդի համար: Այս մասին տեղեկանում ենք tashir.ru-ից:
Ֆրանսիական Սեն Դենի շրջանը դարձյալ հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո: Ինչպես հայտնում է Europe 1-ը, այսօր առավոտյան տեղի մանկապարտեզներից մեկի մոտ շոկային հարձակում է տեղի ունեցել դաստիարակներից մեկի վրա: