Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի փոխել դիրքորոշումն Ասադի հանդեպ

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն փոխել դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ, տեղեկացնում է Interfax-ը:

Ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չի ձգում փոխել Սիրիայում ռեժիմը: Դա հարցեր էր առաջացրել լրագրողների մոտ Մերձավոր արևելքում ԱՄՆ քաղաքականության հնարավոր մեղմացման մասին:

Էռնեստն ընդգծել է, որ Քերին «հստակ հասկացրել է, որ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունն ու չի կարող ղեկավարել երկիրը»:

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ «պետք չէ ակնկալել ԱՄՆ քաղաքականության փոփոխություն այդ հարցի վերաբերյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031