Բաժիններ՝

Արսեն Ավակովը դատական հայց է ներկայացրել Սաակաշվիլիի դեմ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ իր արժանապատվությունը ոտնահարող մեղադրանքների պատճառով: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես դատի եմ տվել պարոն Սաակաշվիլիին»,- հայտարարել է Ավակովը 1+1 հեռուստաալիքի եթերում:

1+1-ին տված հարցազրույցի ժամանակ Ավակովը ներողություն է խնդրել Ուկրաինայի քաղաքացիներից ու բացատրել, որ չի կարողացել զսպել իր զգացումները:

«Կա բարոյականության նորմատիվ: Եթե մարդն անամոթաբար ինձ հրապարակավ ստորացնում է, ես հրապարակավ պետք է պատասխանեմ: Ես այդպես էմոցիոնալ պատասխանեցի, որպեսզի նրան չհարվածեմ»,- ասել է Ավակովը:

Արսեն Ավակովը նշել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, Սաակաշվիլիի դեմ դատական հայց է ներկայացնելու նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Որովհետև, երբ դու ասում ես, որ մարդը գող է, դրա համար պատասխան պետք է տաս: Որքան գիտեմ, պարոն Յացենյուկն էլ է պատրաստվում դա անել»,- բացատրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Նույն նիստի ժամանակ Սաակաշվիլին վիճել էր նաև Յացենյուկի հետ՝ նրան «գող» անվանելով:

Հիշեցնենք, որ Արսեն Ավակովն ու Միխայիլ Սաակաշվիլին միմյանց մեղադրել էին կոռումպացվածության մեջ ու սկանդալային վեճ հրահրել դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ:

Վեճը ծագել էր Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի քննարկման ժամանակ: Ավելի ուշ Ավակովը հրապարակել էր վեճի տեսագրությունը:

https://www.youtube.com/watch?v=6Za-XOXTSJQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս