Տեր հայր, վատ երազ եմ տեսել, ջրին պատմե՞մ
– Տեր հայր, վատ երազ եմ տեսել, ջրին պատմե՞մ:
– Ընթերցենք Հին Կտակարանը, «Սիրաքի իմաստությունը»: Այնտեղ պարզ խոսվում է, որ չպետք է հավատալ երազին։ Ճիշտ է, նախքան Քրիստոսի Ծնունդը, երազը մեծ նշանակություն ուներ: Օրինակ՝ փարավոնը տեսել էր երազ, որը պետք է մեկներ Հովսեփ Գեղեցիկը:
Դանիել մարգարեն նույնպես խոսում էր տեսիլքների մասին: Նոր Կտակարանում միայն երազում հրեշտակը զգուշացնում է Հովսեփին, որ վերցնի Մանկանն ու գնա Եգիպտոս, որովհետև Հերովդեսը փնտրում է Մանկանը: Այլևս մենք չենք հիմնվում երազների վրա, որովհետև Քրիստոս ապահովեց մեր փրկությունը: Փրկված մարդու համար երազը ցնորք է ընդամենը:
Տեր Շահե քահանա Հայրապետյան
Գիտեի՞ր, որ…
Վատ երազը ջրին պատմելու սովորույթը սնոտիապաշտություն է։ Ընդունելի չէ նաև երազահանների միջոցով գուշակություններ անելը:
Երազները գուցե շատ բան կպատմեն մեր ենթագիտակցության, թաքնված մտքերի, ցանկությունների ու վախերի մասին, բայց դրանց հետ չի կարելի կապել մեր ապագան ու գուշակություններ անել: Վատ երազը կպատմենք ջրին, թե հողին, որևէ բան չի փոխվի մեր կյանքում:
qahana.am



