
Լեհաստանում պատգամավորին տուգանել են երկար ելույթ ունենալու համար

Լեհ ընդդիմադիր պատգամավոր Միխալ Շչերբային տուգանել են սահմանված ժամանակի չարաշահման համար, որը նրան հատկացվել էր խորհրդարանում ելույթի համար, հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:
Չնայած ֆինանսական պատժամիջոցներին, պատգամավորին չեն հեռացրել խորհրդարանի նիստից:
Մասնավորապես, Սեյմի ղեկավարը որոշել է, որ Քաղաքացիական հարթակի պատգամավոր Շչերբան պետք է վճարի 2,5 հազար զլոտի (600 եվրո):
«Սա Սեյմի վերջին 7 գումարման նիստերի առաջին դեպքն է, երբ պատգամավորը, որը չի հեռացվել նիստից, այլ միայն ստացել է նախազգուշացում, պատժվել է ֆինանսապես: Դա խոսնակի որոշումն է, որը դիմել է նման առաջարկով նախագահությանը»,- ասել է Միխալ Շչերբան TVPInfo-ի եթերում:
Վերջինս մտադիր է Սեյմի նախագահության որոշումը բողոքարկել, սակայն կարծում է, որ դա արդյունք չի տա, քանի որ մեծամասնությունը իշխող կուսակցությունից է: