Աշխարհում ամեն 8-րդ երեխան ծնվում է հակամարտության գոտում. ՅՈՒՆԻՍԵՖ
Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 8-րդ երեխան լույս աշխարհ է գալիս հակամարտության գոտում, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցում:
Ինչպես ասվում է զեկույցում, 2015 թվականին հակամարտության գոտիներում ծնվել է շուրջ 16,6 միլիոն երեխա, ինչը 200 հազարով ավելի է անցած տարվա համեմատ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների գնահատմամբ՝ 2016 թվականին հակամարտությունների գոտում կծնվի 16,7 միլիոն երեխա:
«Այն երկրներում, որտեղ առկա է հակամարտություն, ինչպիսիք են Աֆղանստանը, ՀԱՀ-ը, Իրաքը, Հարավային Սուդանը, Սիրիան ու Եմենը, նորածիններն ու նրանց մայրերը բախվում են զգալի ռիսկերի: Մայրերը ծննդաբերում են առանց բժշկական օգնության ու հակասանիտարական պայմաններում: Նրանց երեխաները, հավանական է, որ մահանան մինչև 5 տարեկանը»,- ասվում է զեկույցում:
2015թ. ավելի քան 200 հազար երեխա է ապաստան հայցել ԵՄ-ում: Շուրջ 30 միլիոն երեխա ողջ աշխարհում ստիպված է եղել լքել իր տունը հակամարտությունների սպառնալիքի պատճառով: Ավելի քան 250 միլիոն երեխա ապրում է հակամարտություններով բռնկված տարածաշրջաններում: