Շուրջ 20 մարդ, այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում երկու ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին ու հիվանդանոցում իր աղբյուրին:
Եվրոպա ուղևորվող նավը, որտեղ գտնվել են անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: 2 մարդ զոհվել է, 108-ը՝փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Լիբիայի առափնյա ոստիկանության տվյալների
Նվազագույնը 4 մարդ է զոհվել ու 10-ը տուժել են Հնդկաստանի սահմանապահ ծառայությանը պատկանող ինքնաթիռի աղետի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիի մոտակայքում, հայտնում է India TV-ն:
Հայաստանի ընդդիմության ռուսական հատվածն այս ելույթը կարող է Կրեմլին ներկայացնել՝ որպես Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին «դավաճանության» փորձ, ու փորձել Հայաստանում ներքաղաքական գործընթացներ հրահրելու, իշխանափոխության ալիք բարձրացնելու «դաբրո» ստանալ: Լևոն Զուրաբյանի ու Սմբատ Կարախանյանի ականջը կանչի:
Ասիական պետությունները վերջին տարիներին ավելացնում են ռազմական ծախսերը, փաստում են ռազմական վերլուծաբանները: Հատկապես զգալի աճ է գրանցվել ռազմական սուզանավերի շուկայում:
«Իսլամական պետություն» խմբավորման շարքերից դասալքությունը վերջերս մեծ չափեր է ընդունել, հեռացողների կարծիքով, խմբավորման ներսում խոսքի ու գործի միջև եղած հսկայական տարբերության պատճառով:
«Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվային՝ կապված այդ դեպքի հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով:
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, RIA Novosti-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:
Այսօր Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված վիճակի հետ, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգի Սուր շրջանի 7 թաղամասերում պարետային ժամ է:
Ռդ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ Ուկրաինան ներառվելու է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում է մթերային էմբարգո: Ուկրաինական ապրանքների նկատմամբ էմբարգոն սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:
Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենկչին ակնկալում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը կավարտվի 2016 թվականի մարտին:
Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:
Ճակատի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որպես համակարգային միջոցառումների տարր՝ կապված հակամարտության կարգավորման հետ, իր արտացոլումն է գտել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիի հայտարարություններում 2011թ. մարտի 5-ից և 2012թ. հունվարի 23-ից:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Նախագահների հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական կողմերը: Պարոն նախագահը Բեռնում հանդիպման ժամանակ դարձյալ հայկական կողմից պահանջել է ազատ արձակել մեր հայրենակիցներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին»,- ասել է Մամեդյարովը:
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հայտարարել է սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Այսօր Կրասնոդարի երկրամասում հրդեհ է ծագել նավթավերամշակող գործարանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի մամլո ծառայությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:
Այսօր Մոսկվայի շրջանում տեղի ժամանակով ժ. 10:30-ին օդի ջերմաստիճանը տաքացել է՝ հասնելով մինչև պլյուս 8 աստիճանի, հայտնում է LifeNews-ը: