Բաժիններ՝

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը կկանգնի դատարանի առաջ

Արժույթի միջազգային դատարանի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդին ֆրանսիական դատարան են հրավիրել երկրի իշխանությունների կողմից 400 մլն դոլարի փոխհատուցման վճարի գործի շրջանակում, որը տրվել է Բեռնար Տապին այն ժամանակ, երբ նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը:

Լագարդը կասկածվում է խարդախությանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա նկատմամբ պաշտոնական հետաքննություն սկսելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա ամռանը: Ֆրանսիայի իշխանությունները արդեն իսկ հայտնել են, որ գործընթացը նրան չի խանգարի մնալ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում նվազագույնը մինչև որոշման կայացումը:

Անձամբ Լագարդը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել իր հանդեպ դատական գործընթաց սկսելու որոշումը: Ավելի վաղ նա արդեն դատարանում վկայություններ էր տվել Տապի գործի շրջանակում՝ որպես վկա:

Դեկտեմբերի սկզբին Փարիզի դատարանը Բեռնար Տապին պարտադրեց պետությանը վերադարձնել 285 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031