Իրանի նախագահի պատճառով Հռոմում ծածկել են անտիկ մերկ արձանները

Հռոմի Կապիտոլիումի թանգարանում ծածկել են անտիկ մերկ հերոսների արձանները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, քանդակները բոլոր կողմերից պատվել են սպիտակ անթափանց պանելներով՝ որպես մուսուլմանական աշխարհի ու մշակույթի նկատմամբ հարգանքի նշան:

Իսլամի տեսանկյունից՝ արձաններն ու քանդակները հանգեցնում են բազմաստվածության, այդ պատճառով էլ արգելվում են:
Առավել անընդունելի է համարվում գիպսից, քարից կամ թղթի վրա մերկ մարդկային ֆիգուրի ստեղծումը:

https://www.youtube.com/watch?v=VfhjqawRWlk

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031