Ուկրաինայում գրիպի համաճարակ է սկսվել. առողջապահության նախարարություն

Ուկրաինայում գրիպի համաճարակ է սկսվել: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին:

«Ինչպես և սպասում էինք, համաճարակի շեմը գերազանցվել է 18 մարզերում, ընդ որում, 11 մարզերում համաճարակային շեմը գերազանցվել է 50%-ով»,- ընդգծել է Կվիտաշվիլին:
Նրա խոսքով՝ ներկայում գրիպով հիվանդացության առավել բարձր մակարդակ դիտվում է Ռովենսկի մարզում, առավել ցածր՝ Խարկովի:

2015թ. հոկտեմբերից սկսած՝ Ուկրաինայում գրանցվել է գրիպով հիվանդացության 2,6 միլիոն դեպք:

Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքով՝ 2015թ. հոկտեմբերի 1-ից 2016թ. հունվարի 18-ը երկրում գրիպից մահացել է 83 մարդ:

Մահվան առավել շատ թվով դեպքերը գրանցվել են Օդեսայի մարզում՝ 26 մահ:
Բոլոր զոհերը եղել են ռիսկի խմբից՝ երեխաներ, հղիներ, շաքարախտով հիվանդներ, բրոնխյալ ասթմայով տառապողներ, տարեցներ:

Տեսանյութեր

Լրահոս