Ռուս փորձագետները Թուրքիայի դեմ էմբարգոյի պատճառով գնաճ ու խնդիրներ են կանխատեսում ԵՏՄ-ում

Ռուսաստան Թուրքիայից ներկրվող ապրանքների էմբարգոն կարող է ռուսական շուկայում հանգեցնել սննդամթերքի գնաճի ու հանգեցնել հարաբերությունների սրման ԵՏՄ-ի ներսում, որը չի միացել ռուսական հատուկ միջոցառումներին, ասվում է տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտն ու ՌԴ նախագահին առընթեր գյուղատնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից մի շարք սննդամթերքի ներկրումը, մասնավորապես՝ արգելվում է հավի մսի, պոմիդորի, սոխի, կաղամբի, վարունգի, նարնջի, մանդարինի, խնձորի, տանձի, ելակի, սալորի, դեղձի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

«Էմբարգոյի հավելյալ ռիսկերը կապված են թուրքական շուկա ռուսական արտադրատեսակների հնարավոր արգելքի հետ կապված մտավախությունների հետ: Բացի այդ՝ թուրքական արտադրատեսակների փոխարինումը այլ երկրների արտադրատեսակներով կամ հայրենական արտադրանքովմ կարող է հանգեցնել գնաճի ռուսական շուկայում»,- նշել են փաստաթղթի հեղինակները:

«Ռուսական էմբարգոյին չեն միացել ԵՏՄ-ի նրա դաշնակիցները, ինչը հղի է միության ներսում հարաբերությունների լարմամբ՝ կապված ռուսական շուկա սննդամթերքի արգելված տեսակների մատակարարումների հետ»,- ասում են փաստաթղթի հեղինակները:

Տեսանյութեր

Լրահոս