![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ևս երկու բանկ է փակվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/adrbejan4.jpg)
Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել ես երկու բանկի` Yunayted Kredit Bank-ի և NBCBank-ի, գործունեության լիցենզիաները:
Ինչպես հայտնում է APA-ն, լիզենզիաները հետ են կանչվել, քանի որ բանկերը չեն կարողացել ապահովել Ադրբեջանի ԿԲ-ի՝ նվազագույն գումարային կապիտալի մասին պահանջները, ինչպես նաև այն պատճառով, որ բանկերը ի վիճակի չեն եղել իրականացնել պարտավորությունները վարկատուների առաջ ու իրենց գործունեությունը իրականացնել հուսալի կերպով:
Բանկերում նշանակվել են ժամանակավոր ադմինիստրատորներ:
Նավթի համաշխարհային գնանկումից ի վեր Ադրբեջանում շուրջ 15 բանկ է փակվել: