
«Պուտինի գաղտնի հարստությունը». BBC-ի աղմկահարույց ֆիլմը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեղինակավոր BBC-ն ցուցադրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմը, որի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է:
Ֆիլմում, որը տևում է մոտ կես ժամ, հեղինակները պնդում են, որ Պուտինի հայտարարագրած եկամուտներն ու նրա իրական կարողությունը զգալի տարբերվում են: Կապիտալը, որը վերահսկվում է Պուտինի կողմից, համաձայն Ռիչարդ Բիլթոնի վավերագրական հետաքննության, կարելի է գնահատել 40 միլիարդ դոլար:
Ֆիլմում նշվում է, որ Պուտինի կարողության աղբյուրն ունի կոռուպցիոն բնույթ: Այս մասին BBC-ի ֆիլմում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Ժուբինը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները վաղուց տեղյակ են, որ Պուտինը ոչ միայն անձամբ է վերահսկում զգալի միջոցները, այլև «հարստացնում է իր ընկերներին, մարգինացնելով նրանց, ովքեր իրենց չեն պատկանում»:
«Ես պատրաստ չեմ թվեր ասել, սակայն այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ ենթադրվում է՝ Պուտինը պետությունից ստանում է մոտավորապես 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ մարդու կարողության ոչ կոռեկտ նկարագրությունն է: Նա իր կարողության իրական չափը թաքցնելու մեծ փորձ ունի»,- հայտարարել է Շուբինը:
Ռուսական իշխանությունները հերքում են Պուտինի հարստության մասին լուրերը՝ դրանք համարելով աբսուրդային:
https://www.youtube.com/watch?v=mPA7SHQlaG8&feature=share