Բրիտանացի պատգամավոր Ջո Քոքսի սպանության ﬔջ ﬔղադրվողը Լոնդոնում դատարանի առջև է կանգնել:
Մոսկվան Ռուսաստանի սահմանների մոտ ռոտացիոն սկզբունքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայումը խախտում է համարում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին»՝ այս մասին հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Ուժեղ քամու հետևանքով առաջացած խափանումների պատճառով Լատվիայի Latvenergo ընկերության շուրջ 20 հազար հաճախորդներ զրկվել են էլեկտրականությունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցու թյամբ:
Բելգիայի իրավապահ մարմինները նոր ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են 12 մարդու:
Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում:
Կանադայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն այսուհետ թույլ է տալիս ակտիվ էֆթանազիան: Սենատի անդամներից 44-ը կողմ են քվեարկել օրենքի նախագծին, 28-ը` դեմ:
Սոցիալական ցանցերում ֆուտբոլային երկրպագուները ծաղրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Եվրո-2016-ի շրջանակներում Թուրքիայի հավաքականի` Իսպանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո:
Ադրբեջանի` պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին:
Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:
Daily Mail-ը տեսագրություն է հրապարակել, որն զբոսաշրջիկները նկարահանել են Հնդկաստանում: Նրանց աչքի առաջ վագրը հոշոտել Է ընդձառյուծին: Նշվում է, որ տեսագրությունը հունիսի 14-ին արվել է Ջայփուր քաղաքի մերձակայքում:
Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել է նրա սմարթֆոնի դիզայնը:
Մեզ հրահանգում կամ, լավագույն դեպքում, հորդորում են սպասել ցանկացած հարցում: Սպասել նորմալ պետություն ունենալու բաղձալի օրվան: Սպասել արդար ընտրություններին: Սպասել մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու արդարադատությանը: Սպասել կոռուպցիայի դեմ իրական պայքարին ու պետությունը մսխողների իրական դատաստանին:
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել է, թե այն միջոցները, որոնք կստացվեն իր նոր` Change երգի վաճառքից, կփոխանցի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում հրաձգությունից տուժածներին եւ նրանց ընտանիքներին:
Այս պայմաններում Ռուսաստանի ազդեցության տակ հայտնված երկրները, այդ թվում՝ Հայաստանը, երկու տարբերակ ունեն: Կամ անտարբեր ու պասիվ շարունակել սպասել Ռուսաստանի ճակատագրին, կամ նախաձեռնողականություն ցուցաբերել` Ռուսաստանի փլատակների տակ չհայտնվելու համար:
«Թույլ տվեք մեր պատվիրակության անունից շնորհավորել ՀՀ կառավարությանը՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցված սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հատկապես 2015 թ. և 2016 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրված առաջընթացի համար: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԶԲ-ն լինելու է ձեր գործընկերը, և մենք շարունակելու ենք օժանդակությունը Հայաստանին»:
Ամերիկացի օրենսդիրները, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից գաղտնի ֆինանսավորած այցի ժամանակ ստացել էին նեֆրիտե ականջօղեր, մետաքսե շարֆեր, թեյի սպասքի հավաքածու, ձեռագործ գորգեր, վերադարձրել են իրենց նվերները, հայտնում է The Hill-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ն անվանել է այս պահին միակ գերտերությունն աշխարհում: Նման հայտարարություն ՌԴ նախագահն արել է այսօր՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում,:
Երկու երեխաների մայր 41-ամյա Քոքսն ստացած վերքերից մի քանի ժամ անց մահացել է Լիդսի հիվանդանոցում: Սկսվել է հետաքնննություն, հարձակվողը ձերբակալված է, նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են:
ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ Ղրիմում արտադրված ցանկացած ապրանքների արտահանում, Ղրիմի տարածքում եվրոպական ցանկացած ներդրում, ներառյալ՝ անշարժ գույք ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների մատուցում: Եվրոպական նավերին արգելված է մուտք գործել Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, նշանակվել է տնտեսական հարցերով թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, հայտնում է թուրքական Resmi Gazete թերթը:
«EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, ո րը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ»:
2 մարդ է մահացել Թեհրանի գործարանում գազի պայթյունի հետևանքով, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան այցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Եվրամիությունում նոր ավտոմեքենաների վաճառքները 2016 թվականի մայիսին աճել են 16 տոկոսով. աճը շարունակվում է արդեն 33 ամիս անընդմեջ: Հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցված նոր ավտոմեքենաների թիվը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 9,9 տոկոսով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ՝ մենք գրեթե բոլոր երկրների հետ ազատ վիզային հարաբերություններ ունենայինք. «Բայց այս հարցը որևէ գին ունի՞, այս հարցի գինը որքա՞ն է՝ և՛ նրանց, և՛ մեր կողմից ի՞նչ վնասներ ենք կրում»:
Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այցելել է Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան, հայտնում է APA գործակալությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն մասնակցելու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է Պիեռ Անդրիեն:
«Մենք ունենք այդ տվյալները: Իրանից ավելի շատ են Հայաստանի գալիս: Եղել են լավ ժամանակներ: Մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների սրվելը Իրանից Հայաստան է ժամանել 120 հազար մարդ: Հետո այդ թիվը նվազեց՝ պայմանավորված առաջին հերթին այն հանգամանքով, որ ձեռքներին գումար չկար: Հիմա՝ պատժամիջոցները հանելուց հետո, այդ թիվը կարող է ավելանալ: Բացի այդ, երկու կողմերն էլ ակնկալում են, որ այս հու շագրի վավերացումից հետո կակտիվանան փոխադարձ զբոսաշրջային այցերը»: