
ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը 12 ամսով՝ մինչև 2017թ. հունիսի 23-ը երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները, ասված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է TASS-ը:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ Ղրիմում արտադրված ցանկացած ապրանքների արտահանում, Ղրիմի տարածքում եվրոպական ցանկացած ներդրում, ներառյալ՝ անշարժ գույք ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների մատուցում: Եվրոպական նավերին արգելված է մուտք գործել Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Արգելվում է տրանսպորտի ոլորտում ապրանքներ և տեխնոլոգիաներ, էներգետիկ ոլորտի, նավթարդյունաբերության ու նավթավերամշակման սարքեր Ղրիմ արտահանելը:
ԵՄ պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի դեմ ներառում է երեք կետ՝ ռուս քաղաքացիների դեմ վիզային սահմանափակումներ, տնտեսական սահմանափակումներ մի շարք ռուսական պետական ընկերությունների, պաշտպանական և ֆինանսական ոլորտների դեմ, Ղրիմի դեմ սահմանափակող միջոցառումներ: