Մոսկվան խախտում է համարում ՌԴ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը

Մոսկվան Ռուսաստանի սահմանների մոտ ռոտացիոն սկզբունքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայումը խախտում է համարում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին»՝ այս մասին հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Իհարկե, դա խախտում է»,- ասել է Իվանովը` պատասխանելով հարցին` ՌԴ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ռոտացիոն սկզբունքով տեղակայումը արդյոք խախտում չի հանդիսանո՞ւմ:

«Պայմանական եղել են իսպանացիները, սակայն եկել են պորտուգալացիները: Բայց նրանք եկել են միայն հաջորդ օրն այն բանից հետո, երբ հեռացել էին իսպանացիները: Մարտական պատրաստվածությունը դրանից չի փոխվում: Գումարելիների տեղերի փոփոխությունից գումարը չի փոխվում: Սա շատ լավ դպրոցական կանոն է»,- ասել է Իվանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930