Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու իսպանացի մարզիչներ

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի գավաթի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կմրցեն երկու իսպանացի մարզիչներ․ այս մասին հայտնում է հայտնի լրագրող Պեդրո Մարտինը՝ X հարթակում։

Եզրափակչում ՊՍԺ-ն՝ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ, կմրցի «Արսենալի» հետ, որը գլխավորում է Միկել Արտետան։

Սա առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, երբ եզրափակիչում հանդիպում են երկու իսպանացի մարզիչներ։ Նախկինում նման դեպք գրանցվել է ընդամենը 4 անգամ՝

1979 – «Նոթինգհեմ Ֆորեստ» (Բրայան Քլաֆ) և «Մալմյո» (Բոբ Հաֆթոն)
2003 – «Յուվենթուս» (Մարչելո Լիպի) և «Միլան» (Կառլո Անչելոտտի)
2013 – «Դորտմունդի Բորուսիա » (Յուրգեն Կլոպ) և «Բավարիա» (Յուպ Հայնկես)
2020 – «Պարի Սեն-Ժերմեն» (Թոմաս Տուխել) և «Բավարիա» (Հանս-Դիտեր Ֆլիկ)

Այս տարվա եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031