Բաժիններ՝

«Մենք մեծ ակնկալիքներ ունենք Պետերբուրգի հանդիպումից». ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն մասնակցելու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է Պիեռ Անդրիեն:

«Ես նույնպես կմասնակցեմ այդ հանդիպմանը, ինչպես նաև ամերիկացի և ռուս համանախագահները: Իհարկե, մենք մեծ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից: Հուսով ենք, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և առաջընթաց կգրանցեն հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է ֆրանսիացի համանախագահը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ կմասնակցի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ՝ առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ապա հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930