«Նախատեսվում է ներդրումների փոխադրաձ խրախուսման, փոխադարձ պաշտպանության իրավական համակարգ ձևավորել: Իրավական կարգավորումներն իրականացվելու են փոխադարձ ներդրումներ իրականացնելու տեսանկյունից»,- նշեց Մելքոնյանը:
«Դա իսկապես արտահանման համար մրցունակ պրոդուկտ է, հիմա այն պահանջարկ ունի բազմաթիվ շուկաներում, և այստեղ մենք ունենք օբյեկտիվորեն լավ հեռանկարներ»,- կարծում է նա:
Համաշխարհային բանկը Ադրբեջանին հավելյալ 66,7 միլիոն դոլարի վարկ կհատկացնի, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բելգիայի սենատոր, ԵԽԽՎ իրավական հարցերի ու ժողովրդավարության կոմիտեի նախագահ, Ադրբեջանի՝ մարդու իրավունքների հարցով զեկուցող Ալեբ Դեստեքսին:
Ծագումով էթնիկ աֆղանցի Օմար Մատինը, որը 49 մարդու էր գնդակահարել ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ ակումբում, Facebook սոցցանցում գրառում էր կատարել, որտեղ կոչ էր արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հրաժարվել ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներից:
Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Օռլանդոյի կենտրոնում՝ Amway Center շինության մոտ, որտեղ Օբաման հանդիպում էր զոհերի ընտանիքների հետ:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- նշել է նա:
ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետական դումայի ընտրությունները սեպտեմբերի 18-ին նշանակելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վատիկանը մի քանի միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքում բռնություններից տուժածներին օգնելուն նպատակով: Այս մասին Զապորոժիեում պատմել է Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երեկ լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ այս տարվա աշնանը ԵՄ-ը կարող է մանդատ տալ Ադրբեջանին՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Ռուսական «Գազպրոմ» և Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունը քննարկել են գազի և հեղուկ ածխաջրածնի առևտրային օպերացիաների ընդլայնման հեռանկարները, գազամատակարարումների ավելացման հարցը, ասվում է «Գազպրոմի»՝ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, որը հավակնում էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է աջակցել Հիլարի Քլինթոնին, որն առաջատար է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Գանձն առաջին տեղն է գրավում Դանիայում վիկինգների ժամանակաշրջանի խոշորագույն ոսկե գտածոների ցուցակում եւ կշռում է 900 գրամ: Արծաթե ապարանջանի հետ մեկտեղ գանձը կշռում է գրեթե մեկ կիլոգրամ»,- ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:
Համալիրը ներառում է 31 շենք, որոնք բաղկացած են 3600-ից ավելի բնակելի հարկաբաժիններից, որոնցում կլինեն երաժշտական գործիքներ ու տեսախաղեր: Ավանի տարածքում մարզիկներին կտրամադրվեն կոսմետոլոգների եւ հոգեբանների ծառայություններ, համալիրում տեղավորվել են նաեւ բազմադավան կրոնական կենտրոնը, լողավազաններ եւ թենիսի խաղահրապարակներ:
«Արդյունքները վկայում են, որ չափազանց տաք ըմպելիքների գործածումը կերակրափողի քացկեղի հավանական պատճառ է, եւ հենց ջերմաստիճանը, այլ ոչ թե ըմպելիքներն են, ինչպես երեւում Է, կրում պատասխանատվությունը քաղցկեղի զարգացման համար»,- ասել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը:
«Հուսով եմ, որ հակամարտությունը չի սրվի հետագայում ևս։ Դա որևէ հարավկովկասյան երկրի շահերից չի բխում և կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի զարգացման վրա։ Կարծում եմ նաև, որ խաղաղ քաղաքական կարգավորումը կգտնվի կողմերի և միջազգային հանրության մեծ ջանքերի շնորհիվ»,- ասաց նա Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն։
Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ազգային օրհներգի անգլերեն տարբերակի բանաստեղծական տեքստի փոփոխման օգտին, որպեսզի այն գենդերային առումով չեզոք դառնա:
Ռուսաստանի Դաշնությունից Բելոռուս նավթի մատակարարման ծավալը տարվա երկրորդ կեսին կնվազի 5 մլն տոննայով` ի համեմատ նախնական պլանի:
ԱՄՆ-ի Սենատում զենքի վաճառքի պայմանները խստացնելու օրինագծի քվեարկությունը կարող է տեղի ունենալ հունիսի 21-ին:
Ռուսաստանի Դաշնությունն ավարտել է T-90C տանկերի մատակարարումն Ադրբեջան:
«Երկակի ստանդարտների առկայությունը, այն ռեալ պոլիտիկը (realpolitik), երբ դու ասում ես, որ այո´, դա եղել է, սակայն ես ստիպված եմ այդ մասին չխոսել, ինչպես վարվում է ԱՄՆ նախագահը, երբ խոսում է այդ մասին, սակայն չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները, շատ վտանգավոր երևույթ է»:
Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը մահացել է:
Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:
«Նման հանդիպում ժամանակին եղել է և՛ ֆրանսիական կողմի, և՛ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Եվ այդ իմաստով՝ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ անհանգստանալու խնդիր կա»։
«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ արևմտյան համանախագահների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով նախագահական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում:
Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի խմբագիր Ռահիմ Հաջիեւը նույնպես այն կարծիքին է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ամենեւին էլ Ադրբեջանում բարեփոխումների նախանշան չէ:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը: