
Պայթյուն Իրանի գործարաններից մեկում. կան զոհեր

2 մարդ է մահացել Թեհրանի գործարանում գազի պայթյունի հետևանքով, հայտնում է Trend-ը:
Զոհերը եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ, որոնք իրականացրել են մետրոպոլիտենի շինարարության աշխատանքներ, հայտնում է իրանական Jame Jam գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 16:30-ին, երբ շինարարական գործիքն ընկել է գազային խողովակի մեջ:
Դեպքի հետևում տեղի է ունեցել հրդեհ, ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայում գործարանում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: