Որոշ հայ խորհրդարանականներ ակնարկում են, թե դրա ձգձգման պարագայում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ուշացնելով Հայաստանին խոստացած ռազմական տեխնիկան:
Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում է տեսակապի միջոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին՝ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 75-րդ տարելիցի օրը, Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմի մերձակա Անմար կրակի մոտ:
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերադարձել է Ստամբուլ. պատրիարքական փոխանորդը չեղյալ է համարել նախապես ծրագրած այցը Հայաստան` հաշվի անելով իր իսկ անվան շուրջ ստեղծված բացասական տրամադրվածությունը:
Վատիկանի արխիվում պահվող փաստաթղթերը ներառում են Հին Եվրոպայի, Ամերիկայի հայտնագործման ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանացիներին դարձյալ կոչ է արել քվեարկել Եվրամիության երկրներում անդամակցության պահպանման օգտին՝ դա բացատրելով ապագա սերունդների բարեկեցությամբ:
Մոտակա 5 տարում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի վրա հավելյալ ծախսվելու է 6 միլիարդ եվրո:
ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, որը, նրա կարծիքով, «կսնանկացնի Ամերիկան»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հունիսի 16-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) աշխատակիցների և ուսանողների համաժողովը «Ինքնաթիռների պրոյեկտավորում» բաժնի վարիչ, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ (Միքայել Ասլանի Պողոսյան) Պողոսյանին ընտրել է ինստիտուտի ռեկտոր:
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրվա 75-րդ տարելիցին՝ նշել է, որ գերմանացիները շնորհակալ են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին՝ հաշտության ձեռք մեկնելու համար:
Թուրքիայում անհայտ անձինք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը:
Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր նպատակին, սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է:
Նվազագույնը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից Հնդկաստանի Բիհար նահանգում, հայտնում է Air News-ը:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են հակաօդային պաշտպանության նոր համակարգ տեղակայել և թեսթավորել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Defense News պորտալը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին։
Ամերիկյան նախնական ընտրարշավում կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ոչ միայն նախագահության թեկնածուների, այլեւ նրանց կողմնակիցների միջեւ։ Կիրակի օրը Լաս Վեգասում բրիտանացի մի տղամարդ ձերբակալվել է Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով:
Թուրքիայի Իգդիր նահանգում հեռացվել են հայերեն տառերով «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները, որոնք ամրացված էին Թուզուլջա բնակավայրի մուտքի մոտ, հայտնում է cnnturk.com-ը:
Ադրբեջան-Եվրամիությունշրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
Անօդաչուն հանդերձված է մի քանի ինֆրակարմիր խցիկներով եւ այլ տվիչներով, որոնք կառավարում են շարժումը եւ ջերմությունը, ինչպես նաեւ փոշեցիրով: Ենթադրվում է, որ դրանք դաշտերի վրա կթռչեն գիշերային ժամերին, երբ թռչունների բացակայությամբ բզեզներին գործելու լիակատար ազատություն է ընձեռված: Տեսնելով թիրախը՝ սարքը կսկսի ընդհուպ մոտենալ բույսերին եւ միջատներին «գրոհել» պեստիցիդների օգնությամբ:
Կայքը հայտնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանից ժամանած բեռնատարում նման խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել:
Չինաստանի հյուսիսարեւմտյան շրջանի բանկերից մեկի երկու ղեկավարներ աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ Համացանցում հրապարակվել է ուսուցման ընթացքում աշխատակիցների հրապարակային պատժի տեսագրությունը:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի գծով համազեկուցողները ներկայացրել են իրենց այցի արդյունքները:
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Հայաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը շարունակելու է պահպանել, ինչպես ռուսներն են ասում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև «բալանսը»՝ Ադրբեջանին ծանր զինտեխնիկայի վաճառքը «հավասարակշռելով» Հայաստանից վարունգի ներկրման «մեծահոգությամբ»: