Բաժիններ՝

Էրդողանի փեսան նշանակվել է Ադրբեջանի հետ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, նշանակվել է տնտեսական հարցերով թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, հայտնում է թուրքական Resmi Gazete թերթը:

Համապատասխան հրամանն ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Միաժամանակ, Բերաթ Ալբայրաքը թուրքական կողմից կգլխավորի Չինաստանի, Լիբիայի, Նիգերիայի, Ուգանդայի, Վենեսուելայի և Ալժիրի հետ համատեղ միջկառավարական հանձնաժողովները:

Ադրբեջանի հետ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը երկրի առաջին փոխվարչապետ Աբիդ Շարիֆովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930