Բաժիններ՝

Պաշտոնական Բաքուն խոսել է ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին

Ադրբեջանի` պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին:

Այս մասին Ախունդովն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույ ցում:

Ախունդովը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման պարագայում քննարկման առաջին թեման կարող է լինել «ԿԽՄԿ միջնորդությամբ ամենակարճ ժամանակահատվածում երկու կողմերի գերիների ազատ արձակումը»:

2014թ. դեկտեմբերի 26-ին Արսեն Բաղդասարյանը հատել է շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանում: Այնտեղ նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930