
Բրիտանացի պատգամավորի սպանության ﬔջ ﬔղադրվողը Լոնդոնում կանգնել է դատարանի առջև

Բրիտանացի պատգամավոր Ջո Քոքսի սպանության ﬔջ ﬔղադրվողը Լոնդոնում դատարանի առջև է կանգնել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: 41-ամյա պատգամավորի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Լիդսի մոտակայքում գտնվող Բիրստալ ավանում: Չարագործը նվազագույնը երկու անգամ կրակել է պատգամավորի վրա, որից հետո դանակով հարվածներ է հասցրել:
Քոքսին ուղղաթիռով հիվանդանոց են հասցրել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքային գրադարանի մոտ տասնյակ անցորդների աչքերի առջև, որտեղ Քոքսը հանդիպում էր անցկացրել ընտրողների հետ: Ոստիկանությունը ձերբակալել էր հարձակման ﬔջ կասկածվողին` տեղի բնակիչ Թոﬕ Մեյրին: