Տիգրան Սարգսյանը և Ալեքսեյ Միլերը քննարկել են ԵԱՏՄ-ում ընդհանուր գազային շուկա ձևավորելու հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցու թյամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:

Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան:

Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել պարբերական հանդիպումներ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ` ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930