Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ առարկայական բանակցությունների օգտին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր լույս չի տեսել ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի հերթական համարը: Պատճառը թերթի ֆինանսական վիճակի կտրուկ վաթարացումն է:
Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4-5-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գլխուղեղի արնազեղումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված օպերացիայի հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) կդառնան Թուրքիայի զինված ուժերի գործողությունների թիրախը Սիրիայի հյուսիսում, եթե չգնան Եփրատ գետից արևելք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:
Բլոգեր Մեհման Հուսեյնովն ու NİDA շարժման երկու ակտիվիստ` Մասուդ Աքսերն ու Սամիր Ասադլին, նախօրեին ձերբակալվել են Ադրբեջանի Սաբուչինսկի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:
Սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Վրաստան:
Եմենի Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել եմենյան բանակի նորակոչիկների խմբի հարևանությամբ:
«Զորոյի հագուստով մարդուն ձերբակալել է Լոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանական վարչությունը»,- հայտնել է տնօրինությունը:
Ադրբեջանը չի բացառում իրանական և իրաքյան գազի տարանցումը Եվրոպա իր տարածքով TANAP գազատարի միջոցով:
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը:
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում էր Օռլանդո, երբ ուղեւորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երեւում է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը:
Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ 2 միլիարդ տոննա, ինչն Ադրբեջանը դարձնում է աշխարհի նավթային խոշոր շրջաններից մեկը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ոչ պաշտոնական` չհայտարարված այցով գտնվում է Հունաստանում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այցը տեղի է ունեցել Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոդզիասի հրավերով: Չավուշօղլուն եւ Կոդզիասը հանդիպել են Հունաստանի Կրետե կղզում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կհայտնվի, եթե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կատարվի ոչ պատշաճ կերպով, տեղեկացնում է BBC-ն:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վստահ է, որ Եվրամիություն ներգաղթյալների հոսքը հնարավոր է կասեցնել միայն անօրինական ներգաղթյալների առաջ ԵՄ սահմանները փակելով, հայտնում է TASS-ը:
Օգոստոսի 28-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 66 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է մեքսիկացի լեգենդար երգիչ, երաժշտական պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Խուան Գաբրիելը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Televisa հեռուստաալիքը:
Ավելի քան 1000 ներգաղթյալ, որոնք փչովի նավակներով ու ձկնորսական նավերով Լիբիայից ուղևորվում էին Իտալիա, երեկ փրկվել են Սիցիլիական նեղուցում, հայտնում է AFP-ն:
«Միջուկային գերպետություններն իրենք պետք է հասկանան և հրաժարվեն միջուկային զենքից, դրա կատերալագործումն արդյունավետ չէ: Ես վստահ եմ, որ 21-րդ դարում մենք կարող ենք ապահովել մեր երեխաների, թոռների անվտանգ ապագան: Ես հուսով եմ, որ աշխարհի կամքը թույլ չի տա քայլ անել դեպի միջուկային խորխորատ»,- ասաց Ղազախստանի նախագահը:
Բնակավայրերի թիվը, որոնք միացել են Սիրիայում զինադադարի գործընթացին, ավելացել է` հասնելով 486-ի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Այսօր պաշտոնական այցով Վրաստան կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով սպանվել է մի քանի տասնյակ մարդ:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ոստիկանությունը ստուգում է օդանավակայանի տարածքում հրաձգության մասին տեղեկությունները, հաղորդվում է ոստիկանության Twitter-յան էջում:
Պայթուցիկ սարք է գործի դրվել Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու: Նախնական տեղեկություններով` զոհեր և տուժածներ չկան, հայտնում է BBC-ն:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Քարավան 1915»-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է ստորագրել Թուրքիա չարթերային թռիչքների սահմանափակումները չեղարկելու մասին, այն հրապարակված է Կրեմլի կայքում:
Սպասվում է, որ մինչև տարեվերջ Գերմանիա կժամանի մոտ 300 հազար փախստական, գերմանական Bild պարբերականի հետ զրույցում հայտարարել է միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանց-Յուրգեն Վայսը:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին կոչ է արել Իտալիայի բոլոր քաղաքացիներին այսօր թանգարաններ, հնագիտական պեղավայրեր և պատմական հուշարձաններ այցելել՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց համերաշխությունը երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: